ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄՇԵՑԻ ՀԱԲԻՆ

ՄՇԵՑԻ ՀԱԲԻՆ
25.09.2024 | 19:08

Գյուղական պատառիկներ շարքից

(սկիզբը` այստեղ)

Անձրևն ամպախառն կամաց-կամաց մաղում էր։

Հաբին ու Սամսոնը ձորի քարանձավի մեջ, կրակի շուրջը նստած, լուռ ծխում էին։

Գիշերն արդեն կիսվելու վրա էր, անձրևը չէր կտրում, ճըլըզ Խորենն ուշանում էր։

- Հաբի ախպեր, ասաց Սամսոնը նայելով Հաբու աչքերին, հիմա ինչ ես որոշել անել էդ Ահմադ էշի քուռակին։

- Վախտը կգա կասեմ, գործը գործ ցույց կտա։ Թող խաբարը բերեն, էն ժամանակ կասեմ։ Ես Համբին չլինեմ, թե դրա հոր հարսանիքը միտը չբերեմ։

Էդ քանի գլխանի լինի, որ գա հասնի մեր հանդերը ու մի բելուկ էլ ոչխարը առաջն անի տանի։ Չէ՛, դրան էնեց պատիժ եմ տալու, որ Հաբուն էլ հիշի, իր օխտը պորտին էլ հետը։ Դրա դատ ու դիվանը, ես պիտի անեմ Սամսոն տղա։

- Հըսկանում եմ Հաբի, ամա էնեց կանես սյասը կամաց տուս կյա , թե չէ եքա կռև կինի, դու էլ արնախում մարդ, մեկ էլ տեսար հրացանիդ բերանը բացվեց, ինչ իմանամ։

- Սամսոն տղա, արդար մալին ձեռ չըպիտի տաս։ Եթե մուրտառություն արեցիր ու հարամեցիր, կյանքի գնով պիտի հատուցես, էսա դատ ու դիվանը,- ասաց Հաբին բեխերը դզելով։

- Ադա Սամսոն, ձիու խրխինջի ձեն ականջովս ընկավ, մի վեր կաց տես ինչա, ոնց որ Խորենը լինի:

- Եկար, իմար քե մատաղ, դե բացի, բացի տեսնենք Նազլուս ինչա սարքել ուտելու համար։

Կրակի շուրջը նստած, գյուղից բերած լավաշ, պանիր հացը, կանաչին, ճախաթթուն, կանաչ լոբին տապակած, առաջները դրած, բաժակները թթի օղիով լցրած, նոր-նոր մի թիքա էին անում, երբ հեռվից, թուրքի յուրդի կողմից մի տրաքոցի ձեն եկավ։

Հաբին տեղից վեր կացավ Մոսին հրացանը ձեռին, առաջ գնաց ու կանգ առավ, մի պահ լռեց ու մեկ էլ հանկարծ օդ կրակեց ու ասաց.

- էս գիշեր, թե լուսադեմին երևում է թուրքի արուն եմ խմելու։ Թուրքը մնում է թուրք, Էն կրակոցը լավ բան չի ասում Սամսոն ջան։

- Հաբի ախպեր արի, արի հացդ կեր, բան չկա,հեսա բան չմնաց, լուսը կբացիվի բարին էլ հետը:

Լուսը կամաց-կամաց բացվում էր, անձրևը կտրվել էր։

Հաբին Սամսոնը, ճըլըզ Խորենը, ձորից դուրս եկան` գնում էին դեպի թուրքի յուրդերը։ Տեղ հասնելով, թուրքի շները սկսեցին հաչել։

Հաբին ձիուց իջավ, իրեն դզեց, հրացանը ուսից ցած բերեց ու կանչեց։

֊Դուրս եկեք քրդի շներ, անաղուհաց աննամուսներ։

Օբայից երկու թուրքի կաճիներ դուրս եկան չադրաները գլխներին գցած, լաց ու կոծները գլխները գցած ու ասում են, որ դեռ չեն եկել իրենց մարդիկ, որ գնացել են Ահմադի հետևից։

Հաբին մտքերի մեջ ընկավ, չլինի իրեն խաբեցին ու չեկան, գնա դրանց հետևից, թե մի քիչ էլ ոտը կախ անի, ինչ անի` հը՞։

Լույսը լրիվ բացվել էր։ Կարմրին էին տալիս առավոտվա արևի շողքերը, երբ նկատեցին, որ հեռվից երկու ձիավոր էին դեպի իրենց կողմը գալիս։

Մոտենալուն պես, Հաբին նկատեց, որ Ահմադը չկա։

Հաբին կատաղեց ու ամեն մեկին մի չափալախ տվեց։

- Հաբի ախպեր, մեզ չխփես, ղուրբանդ լինենք, ոչխարները գտել ենք, Ահմադին էլ հետը։ Ոչխարները բերում են, մի ժամից էստեղ կլինի, Ահմադն էլ վախեցավ գա, ասաց Հաբին ինձ չի ների, ինձ կսպանի։ Հիմա մենք էլ շուտ եկանք, որ քեզ իմաց տանք։ Ահմադի դատ ու դիվանը մենք ենք անելու։

- Գնացեք ասեք, որ Մշեցի Հաբին ասում է, որտեղ ռաստ եկար օղրաշ Ահմադ, Հաբին մատերդ կտրելու է։ Ղուրբան գնա ղուրբանատեղին, որ գյուլլելուց պրծավ ու խաթր է արել էն իրեք քյորփոցդ։ Ես թքել եմ ձեր հարամ հացի վրա, դուք մարդիկ չեք, դուք մարդու հացը հարամ անող եք, ձեր մարդ ասողի ինչն եմ ասել։ Դե մենք գնում ենք ու ոչխարները ձեր ասած ժամին տեղում լինեն ու փառք տվեք Աստծուն ու մեկ էլ ձեր Ալլահին, որ արուն չթափեցի ու ձեզ նման թալանչիներին գետին չփռեցի։ ՈՒ մեկ էլ լավ հիշեք, որ հայը կատաղեց, մեծ-փոքր չի ճանաչի, սաղին սրի կքաշի։

- Հաբին, Սամսոնը, ճըլըզ Խորենը տան ճամփան բռնած գալիս էին տուն գործը ավարտած համարելով։ Ճամփի կեսին, Հաբին հետ նայեց ձեռքը մեկնեց դեպի մեր սարերն ու ասաց...

- Սամսոն, Խորեն, տեսնում ե՞ ք էս դաշտերը, էն սարերը, ես մեռած, դուք

սաղ, անառիկ կպահեք։ Իմ պապերը մեծ եղեռն են տեսել, դժոխքի միջով են անցել ու նորից վեր ենք հառնել։

Ապրել ու ապրելու ենք, նամարդ չլինեք, մեր կորցրած հողերը պիտի հետ բերենք, մեր Ղարսը, մեր Արդահանը, մեր Անին, ո՞ ր մեկը ասեմ։ Սիրտս մղկտում է, կտոր-կտոր է լինում։ Հերս որ պատմում էր, թե ինչպես են թուրքերը կոտորել, սրախողող արել մեր հայերին, քիչա մնում էս գիշեր Արաքսը անցնեմ գնամ ինչքան ուժս հերիքի կոտորեմ գամ։

Լավ կացեք տղերք, ինձնից ձեզ խորհուրդ թուրքը մնում է թուրք, թուրքը նեղը ընկած ժամանակ ոտերդ էլ կլիզի, էլ չեմ ասում, թե որտեղդ էլ կպաչի, թուրքը սովոր է ամեն ինչի։

Էնպես որ սայաղ կացեք տղերք ջան։

Սա ձեզ ասում է Մշեցի Հաբին։


Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2488

Մեկնաբանություններ